Մեր մասին

ԱԼԵՔՍ հյուրանոցը գտնվում է Երևանում, Հանրապետության հրապարակից 1,6կմ, իսկ Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնից` 2կմ հեռավորության վրա։Գտնվելով օդանավակայանից 8 կմ հեռավորության վրա, ԱԼԵՔՍ հյուրանոցի տեղանքը շատ հարմար է օդակայանից ժամանող հյուրերի համար, քանի որ առավելագույնը 15 րոպե կպահանջվի ԱԼԵՔՍ հյուրանոց ժամանելու, մեր ջերմ ու հարմարավետ համարներում տեղավորվելու համար։
Գտնվելով Կիլիկիա Կենրոնական Ավտոկայանից 200մ հեռավորության վրա, ԱԼԵՔՍ հյուրանոցի տեղավայրը նաև շատ հարմար է տեղական տրանսպորտից օգտվել նախընտրող կամ Հայաստանի հարակից այլ բնակավայրեր այցելել ցանկացող հյուրերի համար։ Մեր հյուրից ընդամենը 5 րոպե ոտքի ճանապարհ կպահանջվի Կիլիկիա Ավտոկայան հասնելու համար։
Հյուրանոցի տարածքից ոչ հեռու տեղակայված են մթերային խանութներ, ճաշարաններ և ռեստորան։
ԱԼԵՔՍ հյուրանոցի տեղանքը շատ հարմար է նաև քայլքով զբոսանք գերադասող հյուրերի համար։ Դեպի գլխավոր մայրուղին, որտեղից տեսանելի է Արարատի Կոնյակի գործարանը, Հաղթանակ կամուրջը 5 րոպեի քայլի ճանապարհ է, որտեղից էլ դեպի Արարատ լեռ անբացատրելի հիասքանչ տեսարան է բացվում:
Հաղթանակ կամրջից անմիջապես հետո սկսվում է դեպի Կենտրոն տանող Մ․ Մաշտոցի գլխավոր պողոտան և Արգիշտի փողոցը։ Երևան քաղաքի կենտրոնական հատվածում կան բազմաթիվ եկեղեցիներ, տեսարժան վայրեր, պատմամշակույթային Ճարտարապետական աննկարագրելի լուծումներով  շենքեր, ռեստորաններ, սրճարաններ և ժամանցի կազմակերպման ամենաբազմազան այլ վայրեր։
ԱԼԵՔՍ հյուրանոցից Կենտրոն հասնելու համար հյուրից կպահանջվի մոտավորապես 25 րոպե քայլք և 5 րոպե մեքենայի ճանապարհ:

ԱԼԵՔՍ հյուրանոցը եռահարկ գեղեցիկ, նոր շինություն է։
ԱԼԵՔՍ հյուրանոցում առկա են տարբեր կարգի համարներ, մասնավորապես՝
Դելյուքս երկտեղանի /մեկ մահճակալով/
Դելյուքս երկտեղանի  / երկու առանձին մահճակալով/
Դելյուքս երկտեղանի/ընտանեկան/
Ստանդարտ երկտեղանի /մեկ մահճակալով/
Ստանդարտ երտեղանի /երկու առանձին մահճակալով/
Ընտանեկան  / երեք առանձին մահճակալով/
ԱԼԵՔՍ հյուրանոցը նաև շատ հարմար է խմբակային կամ թիմային այցերի համար։
Ընդհանուր առմամբ, հյուրանոցը նախատեսված է հյուրընկալել 52 հյուրի։ Մեր հյուրերի տրամադրության տակ են ժամանակակից համարներ, բոլոր համարներում կան օդորակիչներ, հարթ էկրանով բազմաալիքային հեռուստացույցներ, վարսահարդարիչ, լոգարանի անվճար պարագաներ, դելյուքս համարներում առկա է նաև սառնարան, թեյնիկ, բաժակներ։
Հյուրանոցում գործում է նաև շուրջօրյա, հյուրերին ցանկացած հարցով աջակցող ընդունարան։
Ալեքս հյուրանոցը ցանկության դեպքում տրամադրում է նաև տրանսֆեր և տաքսի ծառայություն /վճարովի/։
Հյուրերին տրամադրվում է շուրջօրյա անվճար Wifi:
ԱԼԵՔՍ հյուրանոցի շենքի դիմաց կա նաև գեղեցիկ կանաչապատ վայր, որտեղ կարելի վայելել Հայաստանի մաքուր օդը, մեկ գավաթ սուրճ` համեմված ջերմ ընկերակցությամբ, ցանկության դեպքում մեր հյուրերը կարող են համտեսել ամեն օր պատրաստվող թարմ և համեղ ուտեստներ, վայելել համեղ։
Մատուցվում է նախաճաշ, ճաշ և ընթրիք։
Ինչպես նաև հյուրերը հնարավորություն ունեն ընտրել բազմաատեսակ ուտեստներ մենյուից։
ԱԼԵՔՍ հյուրանոցի ողջ անձնակազմը մեծ սիրով ու պատրաստակամությամբ սպասում է Ձեզ իր հյուրընկալ պատերի ներքո:

Թողեք ձեր կարծիքը