Մեր մասին_backup

ԱԼԵՔՍ հյուրանոցը գտնվում է Երևանում, Հանրապետության հրապարակից 1,6կմ իսկ Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնից 2կմ հեռավորության վրա։

Գտնվելով օդանավակայանից 8 կմ հեռավորության վրա ԱԼԵՔՍ հյուրանոցի տեղայնքը շատ հարմար է օդանավակայանից ժամանող հյուրերի համար, քանի որ անհրաժեշտ է ընդամենը 15 րոպե հասնել և տեղավորվել մեր հարմարավետ համարներում։

Գտնվելով Կիլիկիա Կենրոնական Ավտոկայանից 800մ հեռավորության վրա ԱԼԵՔՍ հյուրանոցի տեղայնքը նաև շատ հարմար է տեղական տրանսպորտից օգտվել նախընտրող կամ Հայաստանի և Հայաստանի հարակից այլ քաղաքներ այցելել ցանկացող հյուրերի համար։ Մեր հյուրից կպահանջվի ընդամենը 5 րոպե Կիլիկիա Ավտոկայան հասնելու համար։
Հյուրանոցի տարածքից ոչ հեռու կան մթերային խանութներ, ճաշարաններ և ռեստորան։
ԱԼԵՔՍ հյուրանոցի տեղայնքը նույնպես շատ հարմար է ոտքով քայլել նախընտրող հյուրերի համար։ Դեպի գլխավոր մայրուղին, որտեղից տեսանելի է Արարատի Կոնյակի գործարանը, Հաղթանակ կամուրջը 5 րոպե ոտքի ճանապարհ է, որտեղից էլ բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռ :
Հաղթանակ կամուրջից անմիջապես հետո սկսվում է դեպի կենտրոն գնացող Մ․Մաշտոցի գլխավոր պողոտան։ Իսկ կենտրոնում առկա են բազմաթիվ տեսարժան վայրերը, ժամանցի վայրեր, ռեստորաններ, սրճարաններ և այլն։
ԱԼԵՔՍ հյուրանոցից դեպի կենտրոն գնալու համար հյուրից կպահանջվի 25 րոպե։
ԱԼԵՔՍ հյուրանոցը եռահարկ գեղեցիկ շինություն է։
Ալեքս հյուրանոցում կա 20 տարբեր տեսակի համարներ՝
Ստանդարտ /երկտեղանի/
Դելյուքս /երկտեղանի/
Ընտանեկան
Ընտանեկան դելյուքս
Ալեքս հյուրանոցը նաև շատ հարմար է խմբակային կամ թիմային այցերի համար։

Ընդհանուր առմամբ հյուրանոցը նախատեսված է 52 հյուրի համար։

Մեր հյուրերի տրամադրության տակ են ժամանակակից համարներ, բոլոր համարներում կա օդորակիչ, հարթ էկրանով բազմաալիքային հեռուստացույց, ֆեն, անվճար բաղնիքի պարագաներ, դելյուքս համարներում կա նաև սառնարան, թեյնիկ, բաժակներ։

Հյուրանոցում գործում է նաև շուրջօրյա, հյուրերին ցանկացած հարցով աջակցող ընդունարան։

Ալեքս հյուրանոցը տրամադրում է նաև տրանսֆեր ծառայություն /վճարովի/։

Հյուրերին տրամադրվում է շուրջօրյա անվճար Wifi:

Ալեքս հյուրանոցի տարածքում կա նաև գեղեցիկ տեռասա, որտեղ կարելի վայելել մաքուր օդ , մեկ գավաթ սուրճ, ինչու չէ նաև՝ նախաճաշ։

Թողեք ձեր կարծիքը